Tuesday, 30 06 2026
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին

Գյումրիի այսօրվա հանրահավաքից առաջ՝ «Ոչ»-ի գույների և երանգների մասին

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ ուժերից  Հիմնադիր խորհրդարանի փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը։

– Պարոն Ավետիսյան, ինչպե՞ս կամփոփեք Ազատության հրապարակում երեկ տեղի ունեցած «Ոչ»-ի հանրահավաքը, որի ժամանակ Դուք ևս ելույթով հանդես եկաք։

– Ուրբաթ օրվա հանրահավաքից ես երկու բան կկարևորեմ՝ մեկը քաղաքական ուժերի մասով, մյուսը՝ ժողովրդի։ Երկու առումով էլ դրական միտում կա։ Քաղաքական ուժերի մասով համախմբման եզրերը հետզհետե ավելանում են,  համագործակցությունը սերտացնելու նոր ծալքեր են առաջանում, նաև գործնական միավորման, միասնական հանդես գալու համար։ Իհարկե, աշխատանքի տեղ դեռ բավականին կա։ Իսկ ժողովրդի մասով տեսաք, թե ինչ եղանակ էր, բայց, այսպես ասած, ժողովրդի մերանը ներկա էր, և դրական էներգետիկա կար, ուզում են կանգնել, դիմանալ, պայքարել։

Այդ երկու դրական կետերից բացի, ևս մեկ անգամ հստակեցվեց, որ միասնական հարթակ չկա։ Ազատության հրապարակի հարթակից յուրաքանչյուր ուժի ներկայացուցիչ իր հանրահավաքի օրն էր հայտարարում։

– Խոսքը մարտավարական տարբերությունների մասին է։ Ես այ օրը իմ ելույթում պատկերավոր մի բան ասացի աքցանի մասին. Մի կողմը՝ իր դեկտեմբերի 1-ին հայտարարված հանրահավաքով և վճռական քայլերով, մյուս կողմը՝ պաշտոնական գործընթացի մեջ «ոչ» քարոզելով և պաշտպանելով, հնարավորինս օգնելով՝ աքցան են ստեղծում ռեժիմի համար, և այն ծուղակը, որը ռեժիմը ստեղծել է ժողովրդի համար, ինքն է հայտնվելու դրանում, եթե աշխատանքը արդյունավետ լինի։ Հիմա աշխատանք է, տարաձայնություններ կլինեն, մարդիկ տարբեր դիտակետերից են հարցին մոտենում, երբեմն կլինի այնպիսի վիճակ, որ մեկը առանց համաձայնեցնելու կարող է ուրիշ տեսակետ արտահայտել և այլն։ Դրանից պետք չէ խրտնել և մատի փաթաթան սարքել։ Սա կենդանի պրոցես է, նորմալ է։

– «Ոտքի՛ Հայաստանն» ասում է, որ իրենք ավելի ռադիկալ քայլերի են պատրաստ, քան «ոչ»-ի գաղափարի շուրջ ստեղծված մյուս ուժերը։ Արդյոք այդպիսի անհամաձայնությունները չե՞ն ազդում գործընթացի արդյունավետության վրա։

– Դրականն այն է, որ անգամ եթե ընդհանուր պրոցեսի մեջ եղած ուժերը իրենք ունեն որոշակի առանձին մոտեցումներ, առանձին քայլեր են կատարում ընդհանուրից, դրանք, ի վերջո, մեկ համատեքստի մեջ են, դրանք լրացուցիչ գույներ են ավելացնում ներկապնակին, ի վերջո՝ ամենը «ոչ»-ի տրամաբանության մեջ է, դրանք «ոչ»-ի տարբեր երանգներ են, որոնք իրար չեն խանգարում։

– Իսկ ինչո՞ւ մարդկանց մոբիլիզացիայի օրը չընտրվեց նոյեմբեր ամսին, ինչպես առաջարկում էին «Ոտքի՛ Հայաստանի» անդամները։

– Ինչ կա որ։ Հիմա այդպես է որոշվել, և Անդրիաս Ղուկասյանն էլ շարունակում է մնալ պրոցեսի մեջ։ Ժողովրդավարական ձևաչափերում դա նորմալ երևույթ է։ Օբյեկտիվ իրավիճակն է քննարկվել, տարբեր կարծիքներ են եղել, և ի վերջո՝ քվեարկություն է եղել ու որոշում ընդունվել։ Դա նորմալ է, այդպես էլ պետք է լինի։

– Այսօր Գյումրիում կայանալիք հանրահավաքից ի՞նչ ակնկալիքներ կան։

– Այսօրվա հավաքը քարոզչական նպատակով է, և ընթացքում մենք ժողովրդին կներկայացնենք մեր մոտեցումները։

Իսկ «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունից հանրահավաքին մասնակցելո՞ւ են, ելույթներ լինելո՞ւ են։

– Մենք հրավիրել ենք, հիմա դեռ պարզ չէ՝ ինչպես կլինի մասնակցությունը։ Ըստ երևույթին՝ այո՛, կլինեն ելույթներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում