The International Herald Tribune թերթը, որը պատկանում է The New York Times-ին, պաշտոնապես ներողություն է խնդրել Ճապոնիայից թերթում հրապարակված ծաղրանկարի համար: Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը:
Մի քանի օր առաջ «Առաջին լրատվականը» տեղեկացրել էր, որ Նյու Յորքում Ճապոնիայի հյուպատոսությունը հրապարակված ծաղրանկարի համար պաշտոնապես բողոքի նոտա էր հղել The New York Times-ին: Ծաղրանկարում Սպիտակաձյունիկը, որին ծեր կինը խնձոր է առաջարկում, հարցնում է. «Մի րոպե… Հո Ճապոնիայից չե՞ք…»:
Վրդովմունք է առաջացրել ոչ միայն ծաղրանկարի հնարավորությունն այդ թերթում, այլև հենց նրա բովանդակությունը: Գրիմ եղբայրների հեքիաթի համաձայն, Սպիտակաձյունիկը, ուտելով այդ խնձորը, խոր քուն է մտնում:
Հյուպատոսության հաղորդագրության մեջ նշվում է, որ այսօրինակ ծաղրանկարները ամերիկացիների մեջ չպատճառաբանված մտահոգություն կարող են առաջացնել Ճապոնիայից ներկրվող սննդամթերքի նկատմամբ:










































