Այդ գործը դարձել է «խնամակալության համար ամենաանսովոր և դաժան վիճաբանության դեպքերից մեկը», հայտնում է ultramir.net-ը:
Շվեդ տատիկը հինգ տարի շարունակ դատական վիճաբանության մեջ է իր թոռնուհու հետ կատվի համար, և արդյունքում տանուլ է տվել:
Պատմությունը սկսվել է 2002 թվականին, երբ մայրը և խորթ հայրը 12-ամյա աղջկան նվիրել են 3 ամսական կատվի ձագ: Սակայն աղջկա առողջական վիճակը թույլ չի տվել խնամելու կատվին, և մի քանի տարի հետո ծնողները տատիկին խնդրել են խնամել կենդանուն, ինչին նա ուրախությամբ համաձայնվել է:
2010 թվականին թոռնուհին սեփական բնականարան է ձեռք բերել, և տատիկին խնդրել է վերադարձնել կատվին, սակայն մերժվել է: 20-ամյա աղջիկը չի կարողացել հարցը լուծել սիրով, և տատիկին դատի է տվել:
Սեդերտերնի դատարանը սկզբից որոշել է կենդանուն թողնել տատիկի մոտ: Սակայն գործը փոխանցել են վերաքննիչ դատարան, որն էլ հարցը լուծել է աղջկա օգտին:










































