Երկուշաբթի օրը աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցը` Facebook-ը, առաջարկել է նոր գործիք` «ուղարկել»: Այս գործիքի միջոցով հնարավոր կլինի ուղարկել ձեզ դուր եկած տեղեկությունը կոնկրետ ընկերների: Այս մասին հաղորդում է The Huffington Post-ը: Այն միտված է փոխարինելու գոյություն ունեցող «տեղեկացնել ընկերներին» կամ փոստով ուղարկելու գործառույթներին:
Այդ գործիքը կոչվում է «Ուղարկել» (Send): Ի տարբերություն «Հավանել» գործիքի, նոր առաջարկը թույլ կտա ձեզ հետաքրքած կայքը ուղարկել կոնկրետ ընկերների, որոնց դուք կարող եք ընտրել: «Հավանել»-ի դեպքում նախապատվության արժանացած կայքի մասին իմանում էին օգտատիրոջ բոլոր ընկերներն իրենց պատի վրա: «Ուղարկել»-ու դեպքում դուք կարող եք նաև հաղորդագրություն հղել` բացատրելով ձեր ընտրությունը: Այս ծառայությունը հասանելի է facebook-ի հետ համագործակցող կայքերում: