Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ) պատրաստ է բացել Հայաստանի հետ սահմանը։ Այդ մասին նշված է կուսակցության նախընտրական ծրագրում։
ԺԴԿ-ն պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ հաստատելու տնտեսական, քաղաքական ու դիվանագիտական կապեր։ Կուսակցությունը պատրաստ է սկսել Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված գործընթաց։
Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները սերտորեն համագործակցում են ԺԴԿ-ի հետ։ Դա, մասնավորապես վերաբերում է «Նոր Զարթոնք» հասարակական կազմակերպությանը, որն ակտիվ գործունեություն է ծավալել Թուրքիայում, մարդու իրավունքների ոլորտում։










































