Լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը փորձեց ներկայացնել հանրաքվեի ժամանակ իշխանությունների հնարավոր կեղծիքների դիապազոնը. «Մի բան հստակ է. իրենց նախկին գործիքներից պակասել է հնարավորությունները՝ վարչական մեխանիզմը, գումարը և շահագրգռվածությունը:
Այս անգամ շատ փող չեն բաժանելու, շատերը հասկացել են, որ եթե անգամ փող էլ վերցնեն, ապա չեն քվեարկելու: Մոտիվացիան պակասել է, նախկին ընտրությունների ժամանակ պատգամավորները 2 միլիոն դոլար դնում, բաժանում էին, թեկուզ կեսը «փող կպցնողներն» ուտում էին: ՀՀԿ անդամներ, իշխանավորներ, լծակ ունեցող մարդիկ կան, որ չեն ուզում այս Սահմանադրությունն անցնի»:
Մանրամասները՝ տեսանյութում: