Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին հանրապետության հիմնադրման 92-ամյակի (Թուրքիայի Հանրապետությունը հիմնադրվել է 1923 թվականի հոկտեմբերի 29-ին) կապակցությամբ։
Ղարիբաշվիլին Թուրքիային մաղթել է խաղաղություն ու բարօրություն։ Նա ընդգծել է, որ ներկայումս երկու երկրների միջև ձևավորվել են բարեկամական հարաբերություններ, և հույս է հայտնել, որ հետագայում դրանք էլ ավելի կխորացվեն:
«Ինձ համար ուրախալի է, որ Վրաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունները հաջողությամբ զարգանում են մի շարք ոլորտներում։ Հաստատում եմ ընդհանուր հետաքրքրությունների բոլոր ոլորտներում ռազմավարական գործընկերության ամրապնդման հետ կապված մեր ամուր որոշումը։ Համոզված եմ, որ մեր երկրների միջև կապերն էլ ավելի կընդլայնվեն ու կխորացվեն»։







































