Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն շարունակում է մնալ ՊՍԺ-ի թիվ մեկ տրանսֆերային նպատակը:
L’Equipe-ի տեղեկությունների համաձայն՝ փարիզյան ակումբը պատրաստվում է ձեռք բերել 30-ամյա պորտուգալացու տրանսֆերն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Մանավանդ, եթե ՊՍԺ-ից հեռանա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով կարող է MLS տեղափոխվել:
Եթե Ռոնալդուի տրանսֆերային գործարքը ձախողվի, ապա փարիզյան ակումբը կփորձի գնել Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի իրավունքները:
Հավելենք, որ մյունխենյան ակումբի հետ Լևանդովսկիի պայմանագրի ժամկետը լրանալու է 2019 թվականի ամռանը:







































