Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Անտուան Գրիզմանը Լոնդոնի «Չելսի»-ի ուշադրության կենտրոնում է:
Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի տրանսֆերային նպատակն է: Սակայն «Ատլետիկո»-ն պատրաստ է հրաժարվել Գրիզմանի ծառայություններից, ում պայմանագրի ժամկետը լրանալու է 2020 թվականի ամռանը: Նրա հրաժարագինը 65 մլն եվրո է կազմում:
Առաջիկա ամռանը գործարքում կարող է ներառվել «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան, ով դեմ չէ Մադրիդ վերադառնալ:






































