Wednesday, 22 07 2026
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

Բաքվի դեմարշը ԵԱՀԿ Մինսկի խմբին

Երեկ Ղարաբաղա-Ադրբեջանական շփման գծում տեղի ունեցավ հրադադարի հերթական ցուցադրական խախտումը: Մասնավորապես, համաձայն տարածված հաղորդագրությունների, Ադրբեջանական կողմը ավտոմատային կրակ է բացել այն ժամանակ և այնտեղ, որտեղ այդ պահին գտնվում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Ուշագրավ է, որ ԵԱՀԿ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ում կատարել է գրառում, ուր նշել է, որ իրենք ստիպված են եղել պատսպարվել: Ու թեև դեսպան Ուորլիքը չի նշել, թե ո՞վ է եղել կրակողը, սակայն անգամ Ադրբեջանական կողմը չի հերքել իր ստորոբաժանումների կողմից կրակի բացումը՝ միայն նշելով, որ դա պատասխան կրակ էր:

Հաշվի առնելով այն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միշտ հակամարտող կողմերին հայտնում է դիտարկման վայրի ու ժամի մասին, ապա կարելի է վստահաբար պնդել, որ հրադադարի խախտումը եղել է կանխամտածված և պարունակել է ԵԱՀԿ-ին ուղղված հստակ ուղերձ:

Ավելին, Ադրբեջանը վերջին շրջանում միշտ է ԵԱՀԿ-ի սահմաններում հանդիպումներից առաջ լայնամասշտաբ կերպով խախտում հրադադարի ռեժիմը, ուստի պետք է արձանագրենք, որ այդ կերպ Բաքուն փորձում է ցույց տալ բոլորին, որ ԵԱՀԿ-ն չի կարող «խնդիր լուծել» և պետք է բանակցային ձևաչափի փոփոխություն:

Ներքին խնդիրներ

Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման դեպքերի աննախադեպ աճի հետևանքով  արևմուտքի հետ Բաքվի հարաբերություններն օրեցօր ավելի և ավելի են լարվում: Այս լարվածությունը իր գագաթնակետին հասավ սեպտեմբերի 10-ին, երբ Եվրոպական խորհդարանը ընդունեց բանաձև (2015/2840 (RSP))՝ դատապարտելով Ադրբեջանի քաղաքականությունը քաղաքացիական հասարակության հանդեպ, ինչպես նաև Ալիևի որոշումը փակել ԵԱՀԿ գրասենյակը Բաքվում: Արևմուտքի կողմից սուր քննադատության արժանացած այս գործընթացներից ուշադրություն շեղելու հին և փորձված մեթոդը Ալիևի վարչակարգի համար Ղարաբաղյան հակամարտության սրումն է:

Մեծ քաղաքականություն

Այդուհանդերձ լարվածության աճի հիմնական պատճառները ավելի շուտ միջազգային գործոններն են, որոնք մի քանիսն են: Նախ և առաջ Սիրիայի և Ուկրաինայի կոնֆլիկտի ֆոնին փոխվել են միջազգային քաղաքական շահերն ու գործընթացները: Մասնավորապես Ռուսաստանի արտաքին քաղաքական շահերն այսօր մղում են նրան ավելի ակտիվ դեր կատարել միջազգային ասպարեզում: Ձգտելով վերահաստատել ԽՍՀՄ տարածաշրջանային կարևորությունն ու ստիպել արևմուտքին հաշվի նստել ՌԴ-ի շահերի հետ՝ Մոսկվան արդեն երկու տարի է փորձում է փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունների ֆորմատը: Այս մասին կասկածները հին արմատներ ունեն, սակայն 2014 ամռանը, երբ Ուկրաինայի ու Ղրիմի իրադարձություններից հետո հայ-ադրբեջանական սահմանին ընդհարումներն ակտիվացան Մոսկվան կանչեց Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին Սոչի՝ եռակողմանի հանդիպման: Սա միանշանակ վկայում է Ռուսաստանի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից Արևմուտքին դուրս մղելու ցանկության մասին:

 

Աննա Փամբուխչյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում