Բրիտանացի երգչուհի Էմմի Ուայնհաուսի հայրը` Միթչ Ուայնհաուսն աշխատում է իր դստեր մասին ֆիլմ ստեղծելու շուրջ, գրում է I-D-ն:
Ուայնհաուսը հայտարարել է, որ դստեր մասին նոր ֆիլմում կցուցադրի այն ամենն, ինչ չի ցուցադրվել «Էմմի» ֆիլմում, որը էկրան է բարձրացել 2015-ի հուլիսին: Ըստ նրա` այդ ժապավենն աղավաղում է իրականությունը:
Նոր սցենարի շուրջ Միթչ Ուայնհաուսն անձամբ է աշխատում: Հայտնի չէ, թե ով կդառնա ֆիլմի ռեժիսորը: Սակայն, այժմ բանակցություններ են տարվում ռեժիսոր Ֆիլ Գրիֆինի հետ:







































