Անգլիացի Արթուր Հոլենդը ծանոթացել է իր ամբողջ կյանքի սիրո` Վել Քաուենի հետ Բլիթ քաղաքի դիսկոտեկում, երբ նա 15-ամյա աշակերտուհի էր:
Դեռահասների սիրավեպը տևել է ընդամենը մի քանի ամիս, որից հետո նրանց ճամփաները բաժանվել են: Արթուրը դարձել է մոնտաժող Կանադայում, իսկ Վելն ամուսնացել է Քովենթրիում, և դարձել երկու երեխաների մայր:
Նրանք նորից հանդիպել են 10 տարի առաջ` այն նույն քաղաքում, որտեղ առաջին անգամ հանդիպել են: Պարզվել է` այդքան տարիների ընթացքում նրանց զգացմունքները չեն սառել:
Նրանց` միասին ապրել սկսելուց հետո որոշ ժամանակ անց Արթուրի մոտ աղեհամակարգի քաղցկեղ է հայտնաբերվել:
Հասկանալով, որ հիվանդությունը հաղթահարել հնարավոր չէ` 69-ամյա Արթուրը խնդրեց 64-ամյա Վելի ձեռքը: Նրանք ամուսնացան հիվանդանոցում, իսկ 18 օր անց Արթուրը մահացավ:

![]()











































