Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են ֆրանսիական «Մոնակո»-ին, ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Զենիթ»:
Ըստ One World Sports-ի՝ Ֆալկաոյի ծառայություններով անձամբ հետաքրքրված է Անդրե Վիլյաշ-Բոաշը:
Հիշեցնենք, որ «Չելսի»-ում Ռադամելը դեռ չի կարողացել հարմարվել: Նա մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 8 հանդիպման, որից 7-ում դուրս է եկել փոխարինման և դարձել 1 գոլի հեղինակ:







































