«Յուվենթուս»-ի դեմ խաղից հետո Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը հայտնել է, որ իր թիմը գիտեր, թե ինչ խաղ պետք է ցուցադրեր թուրինյան ակումբի դեմ: Յուպ Հայնկեսի սաները, հիշեցնենք, երկու անպատասխան գոլ խփեցին և անցան մրցաշարի կիսաեզրափակիչ:
«Կարող եմ ասել, որ «Բավարիա»-ն արժանի էր այս հաղթանակին: Մենք հիանալի խաղ ցուցադրեցինք, մանավանդ երկրորդ խաղակեսում: Այժմ պետք է սառնասիրտ լինենք և ջանասիրաբար մարզվենք` հաջորդ մրցակցին դիմակայելու համար:
«Բավարիա»-ի խաղացողները պետք է սառնասրտություն պահպանեն և հավատան, որ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Նոյերը:






































