Իրաքում և Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումները ֆինանսավորվում են «փողերի լվացման բարդ կեղծիքների» շնորհիվ: Մասամբ Անգլիայի հարավում հեռախոսով իրականացվող բանկային կեղծ ծառայությունների և Մեծ Բրիտանիայից Աֆրիկա մեքենաների արտահանման միջոցով, տեղեկացնում է Indenpendent-ը:
Ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ Բրիտանիայի կառավարության զեկույցում ասվում է, որ բանկի աշխատակցի կամ ոստիկանի անվան տակ մարդկանց հավատացնում են, որ նրանց հաշիվները վտանգի տակ են և առաջարկում են փոխանցել դրանք իրենց կողմից վերահսկվող հաշվեհամարներին:









































