Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Բրյուսելում մեկնարկել է «Բելգիայի սայենթոլոգիայի եկեղեցի» և «Եվրոպայի սայենթոլոգիայի եկեղեցի», ինչպես նաև այդ կրոնական կազմակերպությունների 11 անդամի նկատմամբ դատավարությունը։
Le Soir թերթի տվյալներով՝ սայենթոլոգիական եկեղեցու դեմ ամենախոշոր դատական գործընթացներից մեկով անցնողները մեղադրվում են մասնավորապես հանցավոր գործարքի, մեքենայությունների, դրամաշորթությունների, անլեգալ բժշկական պրակտիկայի ու մասնավոր կյանքի պահպանման մասին օրենքը խախտելու մեջ։
Բելգիացի իրավապահների կողմից սայենթոլոգների գործունեության դեմ հետաքննությունը անցկացվում է 1997 թվականից։ Սայենթոլոգիական եկեղեցին Բելգիայում կարող է հայտարարվել օրենքից դուրս, որտեղ նա գործում է 1970-ական թվականների սկզբից և ունի մոտ 500 հետևորդ։









































