Sony Pictures ընկերությունը համացանցում է տեղադրել ֆանտաստիկ «Էլիզիում» ֆիլմի առաջին պաշտոնական թրեյլերը:
Ֆիլմում իրադարձությունները տեղի են ունենում 22-րդ դարում: Մեթ Դեյմոնը ֆիլմում կմարմնավորի Մաքս Քոբերնին, ում հաջողությունից է կախված ոչ միայն իր, այլև ամբողջ մարդկության ճակատագիրը:
Ջոդի Ֆոսթերը ֆիլմում կմարմնավորի գլխավոր հակահերոսներից մեկին՝ Էլիզիումի քաղաքապետ Ջեսիկա Դելակուրին:
Ֆիլմը բեմադրել է Նիլ Բլոմքամպը, որն ունի ընդամենը 1 ավարտված լիամետրաժ ռեժիսորական աշխատանք՝ «Շրջան թիվ 9» (District 9) ֆանտաստիկ ֆիլմը:
«Էլիզիումը» վարձույթ դուրս կգա 2013թ. օգոստոսին:







































