Սան Լուիս Օբիսպոյի (Կալիֆոռնիա) Kreuzberg սրճարանի այցելուները ակնհայտորեն այդ օրը լիցքաթափվելու ճիշտ վայր չէին ընտրել: Երբ նրանք նստել են բարձերով բազմոցի վրա՝ մեկ գավաթ սուրճ վայելելու, այն կենդանացել է, գոռացել և մարդկանց թափահարել՝ պահանջելով վեր կենալ:
Պահանջն անտեղի էր, քանի որ բղավոցը բավական էր, որպեսզի մարդիկ փամփուշտի պես թռչեին տեղից: New York Daily News-ի փոխանցմամբ՝ խաղարկումը կազմակերպել էր հայտնի ամերիկացի իլյուզիոնիստ Ռիչ Ֆերգյուսոնը:
Բարեբախտաբար, ոչ ոք զգացմունքներին չի տրվել՝ ի վնաս իլյուզիոնիստի:











































