Ding-Dong! The Witch Is Dead երգը («Դին-Դոն, Վհուկը մեռած է») երգը՝ 1940-ականների «Օզ երկրի հրաշագործը» լեգենդար ֆիլմ-մյուզիքլից, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի մահից հետո վերադարձել է բրիտանական չարտեր՝ գրում է The Daily Mail-ը:
Վերջին երկու օրերին Ding-Dong! The Witch Is Dead-ը՝ Էլլա Ֆիցջերալդի ու Ջուդի Գարլենդի կատարմամբ, պաշտոնական տվյալներով հասել է մինչև 54-րդ հորիզոնական: iTunes-ի վաճառքի շուկայում այսօր երգը բարձրացել է մինչև 16-րդ հորիզոնական:
Երգի կրկնությունից որոշ տողեր ճանաչում են ձեռք բերել Twitter-ում ու Facebook-ում, որոնք հիմնականում կիրառվում են Թետչերի մասին խոսելիս:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը (1979-1990թթ.) մահացավ նախօրեին՝ 87 տարեկանում:
Փորձագետների կարծիքով՝ նա մինչև այժմ էլ մնում է այն ֆիգուրը, որը բրիտանական հասարակությունը բաժանում է երկու մասի՝ մարդիկ, ովքեր նրան համակրում են, և մարդիկ, ովքեր վերջինիս ասոցացնում են այն հիմնախնդիրների հետ, որոնց 1980-ականներին բախվել է բրիտանական արժեքային համակարգը:











































