Wednesday, 24 06 2026
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին

«Րաֆֆին ավելին անել չէր կարող»

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության ղեկավար Մանուել Գասպարյանը դժվարանում է անդրադառնալ երեկ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալություններին հաջորդած իրադարձություններին Բաղրամյան պողոտայում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ դժվարանում է վերլուծել նաև, թե ինչու եղավ և ինչպես էր հնարավոր խուսափել տեղի ունեցածից: Սակայն, նրա խոսքերով, ժողովրդական բողոքի ալիքի պատճառները շատ են:

«Երեկ տեղի ունեցածից, կարծում եմ, ողբերգություն չպետք է սարքել, բայց այն, ինչ սպասում էր հասարակությունը, չեղավ: Իսկ Րաֆֆին կատարեց այն, ինչ կարող էր և այն, ինչ պահանջեց ժողովուրդը: Չեմ կարող ասել, թե ամեն ինչ արվեց, ինչ հնարավոր էր, բայց Րաֆֆին արեց իր կարողությունների սահմանում ամեն ինչ: Իսկ հանդիպեցինք այն դիմադրությանը, ինչին սպասում էինք»,- նշեց Մանուել Գասպարյանը՝ հավելելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանն, իր վրա շատ մեծ պատասխանատվություն չվերցնելով, մասնակից դարձավ ժողովրդի շարժմանը և փորձեց ստեղծված իրավիճակից ելքի քայլ անել, նա սցենարը փոխեց, գնաց դեպի Բաղրամյան՝ ապացուցելով, որ «հիմա»-ն հնարավոր չէ:

Մ. Գասպարյանը նշեց, որ երեկ մի «երդում են տվել», որ չեն ճանաչում այս իշխանություններին, և պետք է փորձեն ստեղծված իրավիճակից դուրս գալու և ժողովրդի դժգոհությունը, անհնազանդությունը մեղմելու ելքեր գտնեն: Նրա համոզմամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի 18 կետանոց պահանջը պետք է մնա ուժի մեջ, և իշխանություններին ոչ մի զիջում պետք չէ անել:

Մ. Գասպարյանը հույս ունի, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ապրիլի 12-ին նոր ծրագրով պետք է գա հրապարակ և հետագա զարգացումները տեղում որոշի: Նա նշեց, որ այս պահին դժվարանում է խոսել քաղաքական հեռանկարների, հնարավոր զարգացումների և անհրաժեշտ քայլերի մասին:

Անդրադառնալով երեկ երեկոյան ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ելույթին՝ մեր զրուցակիցն ասաց, որ նման հանցագործ ոստիկաններին շնորհակալություն պետք չէ հայտնել: «Ոստիկանապետն իր մեջ ուժ պետք է գտնի, որ հանցագործ ոստիկաններին, որոնք ծեծի ենթարկեցին Արմեն Մարտիրոսյանին, պատժի, ոչ թե նրանց շնորհակալություն հայտնելու առաջարկով հանդես գա: Երեկ ոստիկանության կողմից հանցագործություն կատարվեց»,- ասաց Մանուել Գասպարյանը:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում