Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի առջև Վրաստանի առաջին նախագահի՝ Զվիադ Գամսախուրդիայի կողմնակիցները բողոքի ակցիա են անցկացրել:
Ակցիայի մասնակիցներն իշխանություններից և վարչապետ Բիձինա Իվանիշվիլիից պահանջել են դատել Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեին:
Նրանց խոսքերով՝ Շևարդնաձեն պետք է պատասխան տա Վրաստանում կատարված իրադարձությունների համար:
Նրանք հարգել են նաև ապրիլի 9-ի զոհերի հիշատակը:








































