Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը և ցուցարարները երթով շարժվեցին դեպի «կերուխումը ավարտած» Բաղրամյան 26:
Բաղրամյանի վերևի մասերից նրանց ընդառաջ իջան մահակներով և վահաններով զինված ոստիկանները: Տեղի է ունեցել թեժ բախում ցուցարարների և ոստիկանների միջև:
Բաղրամյան պողոտայում ցուցարարների տեղաշարժը խոչընդոտում են ոստիկանները՝ հրելով մարդկանց:
Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանի և մի տարեց տղամարդու միջև տեղի է ունենում բախում:









































