Միլանում մեկնարկել է «Կանաչ հեծանիվ. հոլանդական մոդել» շաբաթը: Այս մասին հայտնում է Euromag-ը:
Նախագիծն ուղղված է Միլանը նորովի տեսնելուն, ինչը պետք է արվի առանց շտապելու և հեծանվով: Միջոցառման նախաձեռնությամբ հանդես է եկել aMAZElab մշակութային ասոցիացիան՝ շրջակա միջավայրի պաշտպանության իտալական հիմնադրամի աջակցությամբ:
Ապրիլի 9-13-ը Միլանում հեծանվային շաբաթվա շրջանակում կանցկացվեն ցուցահանդեսներ, հանդիպումներ, կոնֆերանսներ և այլ միջոցառումներ: Bike Store ցուցահանդեսում հնարավոր կլինի տեսնել հեծանիվների հետ կապված արվեստի և դիզայնի ստեղծագործություններ:
Ամենօրյա Bike Tour-երի ընթացքում արվեստաբանները քաղաքացիներին կցուցադրեն այգիները, որոնք թաքնված են կողմնակի աչքերից: Հեծանվային շաբաթը հիանալի հնարավորություն կդառնա հեծանվային ուղու նախագծի ներկայացման համար, որը շուտով կմիացնի քաղաքի կենտրոնը Expo-2015 գոտու հետ:









































