Եզրափակելով իր ելույթն Ազատության հրապարակում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը խորհուրդ տվեց երեխաների հետ եկածներին տուն գնալ, կերակրել երեխաներին ու վերադառնալ:
«Գրողը տանի, բայց մենք ունենք մեկ երկիր, մեկ ազգ, մեկ հայրենիք»,- ասաց Ր. Հովհաննիսյանը՝ կոչ անելով երգ ու պարից հետո կրկին ժամը 18:00-ին հավաքվել Ազատության հրապարկում:
«Ես չեմ հետևել, թե ինչ է կատարվում կեղծ երդմնակալության շրջանակներում, բայց եթե Սերժ Սարգսյանը երդում է տվել Աստվածաշնչի վրա, եթե վեհափառը օրհնել է, ես չեմ ճանաչում, ես ճանաչում եմ մեր հայ ժողովրդին»-ասաց րաֆֆի Հովհաննիսյանը:
Ուրբաթ օրը՝ ապրիլի 12-ին, ժամը 18:00-ին, Րաֆֆի Հովհաննիսյանը ծրագրային ելույթ կունենա, թե ինչպես է տանելու պայքարը:








































