«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարված բեկորները շատ վտանգավոր են և կարող են լուրջ վտանգ ներկայացնել մարդու առողջության համար: Բեկորների ճառագայթման մակարդակը թույլատրելի նորմայից միլիոնավոր անգամ ավելի է: Այս պահին ճառագայթման մակարդակը այդ բեկորների շրջանում կազմում է 900 միլիզիվերտ ժամում: Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը` հղում անելով ատոմակայանի օպերատոր Tokyo Electric Power Co. (TEPCO) ընկերության ներկայացուցչին:
Օրինակ՝ մարդու համար թույլատրելի նորման համարվում է 0.05-0.5 միկորզիվերտ ժամում (1 միլիզիվերտը=1,000 միկրոզիվերտի): Այդպիսով, բեկորների ճառագայթման մակարդակը 4.5 միլիոն անգամ ավելի է թույլատրելի նորմայից: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Ամենամեծ վտանգը ներկայացնում են 3-րդ էներգաբլոկի բեկորները, որը պայթել է առաջին օրերին: Դրանց մաքրման համար ներգրավվել է 2 տանկ: Ընկերությունը հաղորդում է, որ էներգաբլոկներն ամբողջովին աղբից կմաքրվեն հուլիս ամսին: Հիմա այդտեղ գործում են ռոբոտներ: Սակայն հայտնի չէ, թե այդ աղբն ուր է թափվելու:









































