Չեռնոգորիայի գործող նախագահ Ֆիլիպ Վույանովիչը հաղթել է երկրի հերթական նախագահական ընտրություններում, որը տեղի է ունեցել կիրակի օրը: Պետական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ նա 161 հազար ձայն է հավաքել:
Ընդդիմության ներկայացուցիչ, նախկին դիվանագետ Միոդրագ Լեկիչը 154 հազար ձայն է հավաքել: Սրանք ընտրությունների առաջին պաշտոնական արդյունքներն են, և ըստ հանձնաժողովի, նախնական են:







































