Եվրամիությունը նախատեսում է հոկտեմբերի 18-ին պաշտոնապես հայտարարել Իրանի պատժամիջոցների վերացման մասին: Այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Ճշտվում է, որ այդ որոշումը կարող է ուժի մեջ մտնել 2015 թվականի վերջում, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) կհաստատի Իրանի կողմից համաձայնությունների պայմանների կատարումը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իրանի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որը թույլ է տալիս կառավարությանը կատարել միջուկայի համաձայնությունների պայմանները` ձեռք բերված «վեցյակի» երկրների հետ:
Միաժամանակ օրենքում ասվում է, որ Իրանի իշխանությունները կարող են հրաժարվել համաձայնություններից, եթե Թեհրանից չհանվեն պատժամիջոցները:







































