Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի իսլամական երկրներից ԵՄ ձգտող փախստականները չեն հետևի քրիստոնյա Եվրոպայի օրենքներին: Այս մասին հոկտեմբերի 16-ին հայտարարել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, գրում է TASS-ը:
«Նրանք կհետևեն շարիաթի իրավունքին, անհավատարիմ կանանց կքարկոծեն, իսկ գողերի ձեռքերը կկտրեն»,- ասել է Զեմանը:
«Մենք կզրկվենք կանանց գեղեցկությունից: Կանայք կշրջեն ոտքից մինչև գլուխ մարմինը ծածկող հագուստով, ներառյալ` դեմքը»,- ընդգծել է նա:









































