Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։
Ընտրողների 83.5 տոկոսի կամ 5.1 միլիոնի աջակցությամբ հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Դա ռեկորդային ցուցանիշ է Լուկաշենկոյի համար։ Նա կպաշտոնավարի 5-րդ ժամկետում։
Հիշեցնենք, որ ընտրությունները կայացել էին հոկտեմբերի 11-ին։







































