Թուրինի «Յուվենտուս»-ի պաշտպան Անդրեա Բարցալին խոսել է Իտալիայի առաջնության շրջանակներում կայանալիք «Ինտեր»-ի դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Եթե մենք ցանկանում ենք հնարավորություններ ստեղծել և հաղթել Սկուդետոն, ապա պետք է հաղթենք «Սան-Սիրո»-ում:
Այո, դեռ նոր է սկսվել ընթացիկ մրցաշրջանը, սակայն դա ոչինչ չի նշանակում: Եթե միլանցիները կարողանան դրական արդյունք ապահովել, ապա մենք լուրջ խնդիրներ կունենանք»,- հայտարարել է Բարցալին:






































