Սիրիայի 3-4 շրջաններում կարող էր սահմանվել տեղային հրադադար, ինչը հնարավորություն կտար մարդասիրական օգնություն ցուցաբերել տուժած բնակչությանը: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի Ժնևում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Յան Էլիասոնը:
«Մենք կուզենայինք աջակցել Սիրիայում տեղային հրադադարին ուղղված ցանկացած ջանքերի»,- նշել է նա: Ներկայիս պայմաններում, երբ հնարավորություն չկա ռազմական գործողություններն ամբողջ երկրում դադարեցնելու, անհրաժեշտ է, «համենայնդեպս, մինչ ձմռան սկիզբը աշխատել հասնել հակամարտության լիցքաթափման և նվազեցնել բռնության մակարդակը»: «Կա, համենայնդեպս, 3 կամ 4 շրջան, որտեղ կարելի էր փորձել տեղային հրադադար սահմանել, և ես բոլոր կողմերին կոչ եմ անում շարժվել այդ ուղղությամբ»,- ասել է Էլիասոնը:










































