Մեծ Բրիտանիայի 24-ամյա քաղաքացի Սառա Էլիզաբեթը սպանված է հայտնաբերվել Դալ լճի վրա գտնվող հանգստավայրի իր լողացող տանը։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը:
Մինչ մահը զոհը բռնաբարվել է, ինչի մասին վկայում է նրա պատռված հագուստը:
Հանցագործության կատարումը խոստովանել է հոլանդացի Ռիչարդ դե Վիտը, հաղորդում է The Daily Telegraph թերթը:
Մարդասպանը զոհին հասցրել է դանակի 45 հարված: Հանցագործության շարժաթիռների մասին ոչինչ հայտնի չէ:









































