Իրանցի ժողովուրդը Արևմուտքի ճնշման ներքո չի հրաժարվի միջուկային տենոլոգիայի իր իրավունքից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մեջլիսի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:
«Իրանցի ժողովուրդն ապացուցել է, որ Արևմուտքի ճնշման ներքո չի հեռանա իր սկզբունքներից և իդեալներից»,- ասել է նա:
Իրանի նախագահը նաև նշել է, որ կառավարությունն ու խորհրդարանը պետք է համակարծիք լինեն՝ ճնշումը հաղթահարելու համար:
ԱՄՆ-ը և Արևմուտքի մի շարք այլ երկրներ Իրանին կասկածում են խաղաղ ատոմի ծրագրի քողի ներքո ատոմային զենք մշակելու մեջ: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պահանջների բավարարմանը:









































