Wednesday, 24 06 2026
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել

Հանրաքվեն կեղծելու դեպքում Արա Աբրահամյանը կդառնա Գագիկ Ծառուկյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

– Պարոն Հովհաննիսյան, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը երեկ հայտարարել է, որ առաջիկայում կուսակցություն կստեղծի, թեպետ նշել է, որ իր այս որոշումը համաձայնեցված է Սերժ Սարգսյանի հետ: Արա Աբրահամյանի որոշումն ինչպե՞ս եք գնահատում, արդյո՞ք Հայաստանում կա այսպիսի անհրաժեշտություն: Ակնհայտ պրոռուսական քաղաքական գործչի կողմից կուսակցություն ստեղծելը Հայաստանին ի՞նչ կտա:

– Հիշեցի Սերժ Սարգսյանի այն արտահայտությունը, այն մեղադրանքը, որն ամիսներ առաջ նա ներկայացրեց Գ. Ծառուկյանին՝ ասելով, որ նա քաղաքական դաշտը ցանկանում է վերածել կրկեսի: Եթե սա կրկես չէ, ապա ի՞նչ է, բա սա՞ ինչ կրկես է: Այսօր արդեն նշանակվել է հանրաքվեի օր, և ըստ էության՝ հիմնական հարցը սահմանադրական հանրաքվեն է, խոսքը ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության մասին է, որը լիովին փոխում է խաղի կանոնները, բայց միաժամանակ օրինականացնում է այն չգրված եղանակով գործող խաղի կանոնները, որոնք իրականացվել են՝ ի խախտում գործող Սահմանադրության, մասնավորապես միջկուսակցական տորգեր, բազարներ, կուսակցականների վերբովկա, կուսակցությունների տրոհումներ, ներկուսակցական պառակտումներ, այս բոլոր գործիքակազմը աշխատել է այս տարիներին՝ ըստ էության խախտելով գործող Սահմանադրության մեջ ամրագրված բազմակուսակցական համակարգի նպատակները և իմաստը: Արդյունքում մեզ մոտ ստեղծվել է քվազի՝ կեղծ բազմակուսակցական համակարգ: Նմանատիպ կեղծ բազմակուսակցական համակարգ եղել է խորհրդային ժամանակաշրջանում: Այս սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է ստեղծել երկկուսակցական համակարգ: Հանրապետական կուսակցությունը կլինի քաղաքական մենաշնորհի կրող, նրան կից…

– Արա Աբրահամյանի՞ կուսակցությունը:

– Արա Աբրահամյանին ոչ թե Ռուսաստանն է ուղարկել այստեղ, այլ հրավիրել է Սերժ Սարգսյանը, ինչպես ժամանակին հրավիրեց Սամվել Կարապետյանին, երբ այստեղ ներքաղաքական ճգնաժամ էր: Ս. Սարգսյանը մտահոգ է, որ հանրաքվեն կտապալվի: Այսօր երկու իրադարձություն եղավ, մեկը՝ Արա Աբրահամյանի ասուլիսն է, որտեղ հայտարարեց, որ կուսակցություն է ստեղծում, իսկ մյուսը այն, որ իմ դեմ դատավարություն է սկսվում վաղը՝ Վարչական դատարանում: Իշխանությունները պատանդ են վերցրել իմ մոր  բնակարանը, մայրս պատանդի կարգավիճակում է, և շանտաժի միջոցով փորձում են ապօրինաբար զավթել Քաղաքագետների միության գրասենյակը: Սա հերթական դատավարությունն է իմ դեմ. 2013թ. նախագահական ընտրությունների արշավի առաջին օրը իմ դեմ քրեական դատավարություն սկսվեց, հիմա էլ ուզում են այս դատավարությամբ զբաղեցնեն ինձ և Քաղաքագետների միությանը՝ շանտաժի և բիրտ ճնշման միջոցով: Իսկ Արա Աբրահամյանի կուսակցաշինության ավետաբեր լուրով ուզում են զբաղեցնել հասարակության ուշադրությունը, շեղեն ուշադրությունը հանրաքվեից: Ասուլիս է հրավիրել, բայց ոչինչ չի ասել Սահմանադրությունից: Սահմանադրական փոփոխություններով էապես սահմանափակվելու է քաղաքացիների ընտրելու իրավունքը, ուրեմն սա չարեփոխություն է:

 

Սա Արա Աբրահամյանի առաջին փորձը չէ՝ քաղաքական գործունեություն ծավալելու կամ հովանավորելու: Հիշենք օրինակ՝ ռամկավարներին աջակցելու նրա ձախողված փորձը, երբ նրա աջակցությամբ ռամկավարները չկարողացան հաղթահարել 5-տոկոսանոց պատնեշը: Սերժ Սարգսյանը, իրեն հատուկ ուժային միջոցներով լիովին վերահսկել է քվազի՝ կեղծ բազմակուսակցական և քվազի՝ կեղծ քաղաքական դաշտը, որոշելով, թե որ կուսակցապետին «դոդ» անվանել, որին մականունով անվանել, որին անունով, այսինքն՝ նույնիսկ այն, թե ում, ինչպես պետք է դիմել: Նա քաղաքական իր վերահսկելու լծակը փորձում է օգտագործել աշխարհաքաղաքական կենտրոններին, այսպես ասած, կարգի հրավիրելու, շանտաժի ենթարկելու նպատակով:

Պարզ է, որ հանրաքվեի գնահատականը Ռուսաստանը կամ ԱՊՀ դիտորդները չեն տալու, միշտ տալիս են արևմտյան դիտորդները: Եվ հանրաքվեն հեշտ չի անցնելու:

Ժողովուրդն այսօր խաբված է, նրա հիմնական պահանջը՝ չեղարկել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը, Սերժ Սարգսյանը չկատարեց, ըստ էության խաբեց, աուդիտ էլ տեղի չունեցավ: Այս իրավիճակում ժողովուրդը տրամադրված է «ոչ» ասելու, ուրեմն հանրաքվեն պետք է կեղծվի: Եթե հանրաքվեն կեղծվի, միջազգային դիտորդները, Արևմուտքը կարող է խիստ գնահատական տան: Եվ այստեղ է, որ Արա Աբրահամյանի կուսակցություն ստեղծելու մտադրությունը լուրջ ճնշման լծակ է եվրոպական կառույցների և Արևմուտքի վրա. իբր Պուտինը Արա Աբրահամյանին ուղարկել է այստեղ, և եթե դուք հանրաքվեն գնահատեք որպես կեղծված, այդ դեպքում, մենք Արա Աբրահամյանի ոտի տեղը այստեղ կլայնացնենք, պռախոդ կտանք: Եվ Արա Աբրահամյանը կդառնա այդ 2-րդ բևեռը, կդառնա մի նոր Գագիկ Ծառուկյան:

– Միացել եք «Նոր Հայաստան» նախաձեռնությանը, որի հիմնական նպատակը, բացի սահմանադրական բարեփոխումներից, արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններն են, ընդ որում՝ նախաձեռնության անդամները հայտարարում են, որ կդիմեն քաղաքացիական անհնազանդության միջոցների, Դուք, որպես ՀՔՄ նախագահ, միություն, որը միշտ գործել է իրավական և օրինական դաշտում, այս որոշմանն ինչպե՞ս եք միացել և ինչպե՞ս եք աջակցելու:

– Քաղաքացիական աջակցությունն այնպիսի գործողություններ է ներառում, որոնք համապատասխանում են Մարդու իրավունքների հռչակագրի տառին և ոգուն՝ այն դեպքում, երբ իշխանությունը բացահայտորեն անտեսում է ժողովրդի խնդիրները: Նոր Սահմանադրությունը ժողովրդին պարտադրելը մի քայլ է, որը ոտնակոխ է անում ժողովրդի, քաղաքացիների իրավունքը, և ըստ էության դրժում է այն խոստումը, որը Հանրապետական կուսակցությունը տվել է ժողովրդին 2012թ.՝ մասնակցելով ԱԺ ընտրություններին: Սերժ Սարգսյանը երդվել է կատարել գործող Սահմանադրությունը, և այսօր գործող Սահմանադրությունը աղբարկղ նետել ու առաջարկել մի նոր Սահմանադրություն… նման թեզ իր նախընտրական պլատֆորմում չի եղել:

Գործող Սահմանադրությունը, եթե նրա դրույթները սրբորեն կատարվեն, ապա հնարավորություն է տալիս հաղթահարել այն ճգնաժամը, որն այսօր ստեղծվել է երկրում: Ոչ թե Սահմանադրությունը հնարավորություն չի տալիս երկրի առջև ծառացած խնդիրները լուծել, այլ այն, որ Սահմանադրության պահանջներն այդ հարցում տարիներ շարունակ անտեսվել են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում