BBC-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ն կարող է Թուրքիային առաջարկել վիզային ռեժիմի վերացում, եթե նա ԵՄ-ին օգնի ներգաղթյալների շուրջ ծագած ճգնաժամը կարգավորելու հարցում։ Դրա հետ կապված՝ Թուրքիա է մեկնում եվրահանձնակատարների պատվիրակությունը, որոնք քննարկելու են ներգաղթյալների հարցում համատեղ գործունեության մասին համաձայնագրի նախագիծը։
ԵՄ-ն հուսով էր, որ Թուրքիայի հետ տվյալ համաձայնագիրը կստորագրվի արդեն հոկտեմբերի 15-ին, սակայն Անկարայի պայթյուններն ու դրան հաջորդած Թուրքիայում եռօրյա սուգ հայտարարելը 3 օրով հետաձգեցին խնդրի լուծումը։
ԵՄ-ն պատրաստ է Թուրքիայի քաղաքացիներին ընձեռել վիզային ռեժիմի վերացման հնարավորություն՝ Շենգենյան գոտու երկրներ այցելելու համար։ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Թուրքիան արտոնություններ կստանա միայն այն դեպքում, եթե նրա գործողությունները հիրավի օգնեն նվազեցնելու ներգաղթյալների ռեկորդային հոսքը։ Տուսկը մտահոգ է, որ 2016 թվականի գարնանը ԵՄ-ում սպասվում է փախստականների էլ ավելի մեծ ալիք։







































