Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ստորագրված համաձայնագիրը չի հանդիսանում Մերձավոր Արևելքի անվտանգության երաշխիք։ Այդ մասին այսօր Բունդեսթագում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը.
«Կարծում եմ, որ շնորհիվ Իրանի ատոմային հարցի շուրջ մեր ձեռք բերած արդյունքների, մենք ստեղծել ենք միայն հիմքը, սակայն ոչ երաշխիքը նրա, որ Մերձավոր Արևելքն ապագայում կդառնա ավելի անվտանգ։ Պատասխանատվությունը չի ավարտվում պայմանագրի ստորագրմամբ։
Անհրաժեշտ է օգնել Իրանին, որպեսզի դադարի հանդիսանալ Մերձավոր Արևելքի անդորրը խռովող։ Պատասխանատվությունը թևակոխում է հաջորդ փուլ, որում մենք պետք է ձգտենք Իրանին ուղղորդել դեպի կառուցողական աշխատանքի ուղի»։









































