Թուրքիայի ՆԳՆ-ն որոշում է ընդունել ծառայությունից հեռացնել Անկարայի Անվտանգության վարչության 3 դեպարտամենտների ղեկավարներին՝ հայտնում է TASS-ը: Նշվում է, որ այդ միջոցառումները «ձեռնարկվել են հետաքննության ճշգրիտ իրականացման նպատակով»:
Ծառայությունից հեռացվել են Անկարա գավառի Անվտանգության վարչության պետը, Ոստիկանական հետախուզության բաժնի պետը և Անվտանգության բաժնի պետը:
Այսօր առավոտյան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և պաշտոնական այցով երկրում գտնվող Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն այցելել են ահաբեկչության վայր և ծաղիկներ դրել զոհվածների հիշատակին:









































