Էլիզաբեթ Հերլին շատ վրդովված տեսք է ունեցել, երբ անվտանգության աշխատակիցները քաղաքավարի, բայց վճռականորեն նրան դուրս են հրավիրել լոնդոնյան թանգարանից: Դերասանուհին, որը վերջերս գրեթե մշտապես զբաղված է Բրիտանիայում բավականին սիրված «Թագավորական ընտանիք» սերիալում, որոշել է ազատ ժամանակ այցելել Վիկտորյա թագուհու և Ալբերտ արքայազնի թանգարանում բացված ցուցահանդեսին: Հերլին մենակ է գնացել: Նա երկար շրջել է դահլիճում, հետո որոշել է սելֆիներ անել՝ հայտնում է 7days.ru-ն:
Լավ սելֆի ստանալու համար Հերլին նստել է, այսպես կոչված, Ուեյրից մեծ մահճակալի վրա (չափերը՝ 3,38 x 3,26 մ): 16-րդ դարի մահճակալը համարվում է թանգարանի ամենաարժեքավոր նմուշներից մեկը: Անմիջապես աշխատել է ազդանշանային համակարգը, և անվտանգության աշխատակիցները բռնել են դերասանուհու ձեռքերի տակից և չլսելով նրա արդարացումները՝ դուրս են հանել թանգարանից:
Էլիզաբեթի համար շատ անհարմար է եղել. այդ տեսարանը տեղի է ունեցել մեծ թվով այցելուների ներկայությամբ: Բացի դրանից՝ դերասանուհին չի սպասել, որ իր հետ այդպես կվարվեն:









































