Հայտնի է դարձել, որ յոգայով զբաղվելն օգնում է ազատվել ալերգիայից կամ, համենայնդեպս, էականորեն ազդում է դրա վրա: Յոգայով կանոնավոր զբաղվելը օրգանիզմում նվազեցնում է ալերգիկ երևույթները:
Գոյություն ունի ալերգիան նվազեցնելու 3 վարժություն: Առաջինը՝ շնչել մերթ մեկ, մերթ մյուս քթանցքով: Պետք է փակել մեկ քթանցքը և շնչել մյուսով, և հակառակը: Շնչառությունը պետք է պահել 5 վայրկյան:
Մյուս վարժության համար անհրաժեշտ է չորեքթաթ դիրք ընդունել, բարձրացնել մի ոտքը, իսկ ձեռքերով մյուս ոտքով, այսպես ասած, շփել հատակը: Վարժությունը պետք է կրկնել 5 անգամ:
Երրորդ դեպքում պետք է մեջքի վրա ուղիղ պառկել հատակին, այնուհետև դանդաղ բարձրացնել հետույքը և մեջքը: Երբ մեջքը ամբողջությամբ կտրված կլինի հատակից, գոտկատեղի տակ անհրաժեշտ է բարձիկներ դնել: Հատակին հպված ոտնաթաթերն անհրաժեշտ է թուլացնել և այդ դիրքում մնալ 5 րոպե:









































