ՆԱՏՕ-ի երկրների խորհրդարանականներն կողմ են արտահայտվել Մինսկի համաձայնությունների չպահպանման համար Ռուսաստանի պատժամիջոցների խստացմանը, ասվում է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի բանաձևում, հայտնում է korrespondent.net-ը:
«Ժամանակի հետ հավանաբար մեր վրա կսկսեն ավելի ուժեղ ճնշում գործադրել` պատժամիջոցների վերացման պահանջներով: Չնայած դրան, վերջնական որոշումը կախված կլինի Ռուսաստանի գործողություններից, ում անհրաժեշտ է դուրս գալ վտանգավոր ընթացքից, որին նա հետևում է Ուկրաինայում»,- ենթադրել է զեկուցող, Իսպանիայի ներկայացուցիչ Դիեգո Լոպես Գարիդոն:
Նա նաև մտադրություն է հայտնել թուլացնել ռուսական էներգակիրներից կախավածությունը: Բացի այդ, վեհաժողովը բանաձև է ընդունել հակազդելու ռուսական «ապատեղակատվություն տարածող քարոզարշավին»: Իսկ լեհ զեկուցող Վիտոլդ Վաշչիկովսկու խոսքերով` տվյալ խնդիրը պետք է դառնա առաջնահերթ:









































