Հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆը քննադատել է Հոլանդիայի ազգային հավաքականի ցուցադրած խաղը, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Ղազախստանի դեմ հանդիպման ժամանակ հավաքականը լռիվ իրեն կորցրեց: Ցավալի է, որ Ռոբին վան Պերսին դուրս գալով խաղադաշտ գնդակին կպավ ընդամենը մեկ անգամ:
Հոլանդիայի հավաքականի ընթացիկ իրավիճակը խոսում է այն մասին, որ Աշխարհի առաջնության ժամանակ տեղի ունեցած հանդիպումներից հետո մեր ընտրանին գերագնահատվել է»,- հայտարարել է Կրոյֆը:







































