Հինգշաբթի օրը կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվելու են դեկտեմբերի 6-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի կազմակերպման հետ կապված հարցեր:
Մասնավորապես, նախատեսվում է, որ այդ նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես կնշանակվի հանրաքվեի շտաբի պետ, կորոշվի նաև, թե ովքեր են լինելու մարզային պատասխանատուները: Չնայած եթե շտաբի պետը լինելու է վարչապետը, ապա տրամաբանական է, որ մարզային շտաբներն էլ պետք է ղեկավարեն մարզերում կառավարության ներկայացուցիչները՝ մարզպետները:
Լուսանկարը` PAN Photo-ի









































