Friday, 05 06 2026
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է

Գումարելիների տեղափոխությո՞ւն, թե՞ մոտեցումների խորքային փոփոխություն

Այսօր Երևանում հայտարարվել է «Նոր Հայաստան» միասնական ճակատի ձևավորման մասին, որին անդամակցել են «Հիմնադիր Խորհրդարանը», «Ժառանգություն» կուսակցությունը, «Ոտքի՛, Հայաստա՛ն» քաղաքացիական նախաձեռնությունը, որ ներկայացրել է Անդրեաս Ղուկասյանը, ԱԻՄ-ը՝ դիտորդի կարգավիճակով, Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը: Ճակատը հայտարարել է արտահերթ նախագահական և խորհրդրանական ընտրությունների մասին՝ դա հռչակելով որպես նպատակ:

Իհարկե նշվել է, որ մինչ այդ նրանք անհրաժեշտ են համարում իշխանափոխությունն ու ժամանակավոր նոր կառավարության ձևավորումը: «Նոր Հայաստանը», ըստ էության, նոր անուն չէ հայաստանյան քաղաքական գործընթացներում: Այդ անունով նախաձեռնության մասին «Բարևի» ոչ այնքան ստացված հեղափոխությունից հետո հայտարարեց 2013 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանը: Չի բացառվում, որ Հովհաննիսյանի հռչակած, սակայն ըստ էության երկու տարի մոռացության մատնված անվանումն է վերակենդանացվում միասնական ճակատով: Սակայն երևի թե սա չէ էականը: Ճակատը, փաստորեն, ներկայիս սահմանադրական գործընթացում դառնում է երրորդ ներքաղաքական հոսանքը, ինչը որ իրենք էլ ընդունում են՝ սահմանադրական «Այո», սահմանադրական «Ոչ» և արդեն «Նոր Հայաստանը»՝ իր արտահերթ ընտրությունների ռազմավարական նպատակադրումով: Ըստ որում՝ ճակատը հայտարարում է, որ հակասության մեջ չի մտնում «Ոչ»-ի շարժման հետ: «Նոր Հայաստանից» Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է, որ իհարկե ունեն տարբերություններ, սակայն նաև հավատում են, որ գալու են միասնական հայտարարի:

Ինքնըստինքյան հասկանալի է, որ «Նոր Հայաստանը» որևէ դեպքում չէր գնա առնվազն հռետորաբանական հակադրության «Ոչ»-ի շարժման հետ, սակայն միաժամանակ ակնհայտ է, որ, փաստորեն, «Ոչ»-ին զուգահեռ է դրվում նոր նպատակ, ընդ որում՝ նպատակ, որն իր մասշտաբով, ըստ էության, նեղացնում և փոքրացնում է «Ոչ»-ի նշանակությունը: Եվ այստեղ, իհարկե, այս երկու շարժումների հարաբերությունների խնդիրը դառնում է առանցքային՝ կա՛մ մեծ նպատակ հնչեցրած շարժումը պետք է առնվազն առաջիկա-երկու ամիսների ընթացքում դրվի համեմատաբար առավել փոքր նպատակ հանդիսացող «Ոչ»-ի շարժման ենթակայության տակ, կա՛մ իրենով կծածկի «Ոչ»-ի շարժումը:

Թե ինչպես կհանգուցալուծեն այս խնդիրը «Նոր Հայաստանն» ու «Ոչ»-ը՝ ցույց կտա ժամանակը: Իսկ առայժմ ակնհայտ է, որ խնդիրը կա, խնդիրն առաջանում է և պահանջում է լուծում: Այստեղ առանցքայինն այն է, որ եթե «Նոր Հայաստանն» իր արտահերթ ընտրությունների հռչակած նշանաբանով ու նպատակադրումով ներգրավվում է սահմանադրական գործընթացի մեջ, ապա այդ գործընթացը այդպիսով դառնում է որոշակի արգելակ այն տեսանկյունից, որ Սահմանադրության փոփոխությունները չտապալելու դեպքում այդ անհաջողությունը կամ անկարողությունը որոշակիորեն տարածվելու և հարվածելու է նաև «Նոր Հայաստանին»:

Մյուս կողմից, եթե հաջողվում է տապալել սահմանադրական փոփոխությունները, ապա այստեղ առաջանում է հարց, թե արդյոք դրանից հետո ի՞նչ է անում «Ոչ»-ի շարժումը՝ տրանսֆորմացվում է «Նոր Հայաստանի» մե՞ջ, թե՞ որպես հաղթող շարժում՝ հավակնում է արդեն լինել ներքաղաքական գործընթացի առաջատարն ու ինքը թելադրել օրակարգ: Ընդ որում՝ առկա խնդիրներն իհարկե չեն սահմանափակվում միայն «Ոչ»-ի հետ հարաբերություններով, քանի որ ընդդիմադիր դաշտում այսօր հայտերն իհարկե ավելի շատ են, քան «Ոչ»-ի շարժումը: Եվ ըստ այդմ էլ առաջանում է նաև քաղաքական այն նոր նախաձեռնությունների հետ հարաբերությունների խնդիրները՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության, որոնք ևս ներկայացնում են քաղաքական որակապես նոր նախաձեռնություններ լինելու հայտ, միաժամանակ նաև խոսում են խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին:

Հարցերն իհարկե բազմաթիվ են, սակայն պատասխանները քիչ են նաև նախաձեռնողների մոտ, ինչի վկայությունն է ըստ էության եղել այն, որ նրանք բավական սակավախոս են եղել լրագրողների հարցերին պատասխանելու առումով: «Նոր Հայաստանը» ստեղծել է միասնական շտաբ և քաղաքական խորհուրդ, որն առաջիկայում պետք է ներկայացնի ծրագրային քայլերի վերաբերյալ պատկերացումները: Միայն դրանից հետո հնարավոր կլինի ասել, թե ինչի հետ գործ ունի հասարակությունը՝ Հայաստանի ներքաղաքական դաշտի համար սովորական առավելապես անվանական գործընթացի, որտեղ փոխվում են անուններն ու հռետորաբանությունը, իսկ հաճախ ընդամենը «գումարելիների տեղեր», սակայն չեն փոխվում խնդիրների գնահատման և լուծման վերաբերյալ մոտեցումները, և հետևաբար նաև գումարը չի փոխվում, եթե այնուամենայնիվ հասարակությունը գործ ունի որակապես նոր քաղաքական նախաձեռնության հետ, որից կարող է ակնկալել նոր արդյունքներ: Առայժմ ակնհայտ են միայն անուններն ու «գումարելիների տեղափոխությունը»:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում