Նախնական տեղեկություններով՝ Ալեքսանդր Լուկաշենկոն 5-րդ անգամ ընտրվեց Բելառուսի նախագահի պաշտոնում։
Գործող նախագահ Լուկաշենկոն հաղթել է հանրապետության ղեկավարի ընտրություններում՝ հավաքելով ընտրողների ձայների 83.49 տոկոսը։ Այս մասին հայտարարել է ԿԸՀ նախագահ Լիդիա Երմոշինան՝ փոխանցում է Belta գործակալությունը։
Նրա հետ նախագահական աթոռի համար պայքարում էին ևս 3 թեկնածուներ։ Ընտրողների ավելի քան 6 տոկոսը դեմ է քվեարկել բոլոր թեկնածուներին։ Մասնակցությունն ընտրություններին կազմել է 86.75 տոկոս։
Վերջնական արդյունքները կհրապարակվեն հոկտեմբերի 16-ին։










































