Եգիպտոսում քրիստոնյաների և մուսուլմանների միջև բախումների հետևանքով մահացել է 4, վիրավորվել` 6 մարդ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները:
Նախնական տվյալներով` կռիվը ծագել է դեռևս երեկ երեկոյան և տևել է ամբողջ գիշեր: Միջադեպը տեղի է ունեցել Կահիրեի մոտ գտնվող քաղաքներից մեկում:
Կատարվածի հանգամանքները պարզվում են:









































