Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դանի Բլինդն ամփոփել է «Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի Ղազախստանի թիմի դեմ հանդիպման արդյունքը: Մասնագետը նշել է, որ երկու գոլերից հետո իր սաները փոքր-ինչ թուլացել են, ինչի պատճառով էլ խաղի ավարտը նյարդային է ստացվել:
«60 րոպե վերահսկում էինք խաղը: Երկու հիանալի գոլ խփեցինք: Սակայն հաջորդ երեսուն րոպեներին շատ ազատ տարածություն տրամադրեցինք Ղազախստանի ընտրանուն, թույլ տվեցինք, որ նրանք գոլ խփեն: Արդյունքով բավարարված եմ, քանի որ մեր նպատակը հաղթանակն էր, ինչն իրագործեցինք»,- Vesti. Kz-ը մեջբերում է Բլինդի խոսքերը:
Հիշեցնենք՝ Ղազախստանի հավաքականը «Աստանա Արենա»-ում 1:2 հաշվով զիջել է Հոլանդիայի ընտրանուն:







































