Նիգերիայի ավտոմայրուղիներից մեկի վրա պայթել է բենզատար, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 36 մարդ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը` վկայակոչելով Նիգերիայի ճանապարհային երթևեկության անվտանգության հարցերով դաշնային հանձնաժողովի ներկայացուցիչ Ջոնաս Ագվուին:
Նրա խոսքերով` բենզատարը պայթել է ավտոբուսի հետ ուժեղ բախումից հետո: Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Նիգերիայի Էդո նահանգում` Բենին-Սիթի-Օրե մայրուղու վրա:
Նիգերիայում բավական հաճախ են տեղի ունենում ավտովթարներ՝ զոհերի մեծ թվով, քանի որ երկրի ճանապարհները շատ վատ վիճակում են, իսկ վարորդները մշտապես խախտում են երթևեկության կանոնները:









































