Փարիզը և Կահիրեն պայմանագիր են ստորագրել ավելի վաղ Ռուսաստանի համար նախատեսված 2 «Միստրալ» ուղղաթիռակիրների՝ Եգիպտոսի կողմից գնման վերաբերյալ: Այս մասին հայտնում է La Tribuneа պարբերականը:
Ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին Կահիրեում՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի և Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսի ներկայությամբ:
La Tribuneа-ի տեղեկացմամբ՝ Կահիրեն պատրաստվում է «Միստրալները» տեղակայել Կարմիր և Միջերկրական ծովերում՝ Լիբիայի և Եմենի միջև տեղի ունեցող հակամարտությունների հնարավոր մասնակցության համար:










































