Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, մեկնաբանելով Անկարայում հնչած պայթյունները, հայտարարել է, որ այդ ահաբեկչությունը հանդիսանում է հասարակությունում բախումներ հրահրելու փորձ։
Էրդողանը վստահություն է հայտնել, որ շուտով կձերբակալվեն Անկարայի ահաբեկչության համար մեղավորները. «Ես կտրուկ դատապարտում եմ մեր երկրի վրա այդ տխրահռչակ հարձակումը։ Այդ հարձակման նպատակը հասարակության տարբեր շերտերի միջև բախումներ հրահրելն է։ Ահաբեկչության այս դրսևորման հանդեպ մեր ամենաճիշտ պատասխանը կլինի մեր կողմից համերաշխություն ցուցաբերելը։ Մեր պետությունը, բոլոր գերատեսչություններն աշխատում են տեղի ունեցածը պարզելու ուղղությամբ։ Վստահ եմ, որ մեղավորները շատ շուտով կհայտնաբերվեն ու կկանգնեն դատարանի առաջ»։










































