ԱՄՆ Դաշնային դատարանը պարտավորեցրել է հանրության համար մատչելի դարձնել հակաբեղմնավորիչները և վերահսկողություն սահմանել դրանց վրա: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Կանայք արդեն կկարողանան դեղատներում ձեռք բերել այնպիսի հակաբեղմնավորիչներ, որոնք ազդում են ոչ միայն մինչև սեռական ակտը, այլ նաև դրանից հետո:
Սովորական դեղահաբերի համեմատ՝ դրանց մեջ ուժեղ է հորմոնալ տարրը, այդ պատճառով էլ մինչ այժմ մինչև 16 տարեկան աղջնակներին դրանք վաճառում էին միայն բժշկի ուղեգրի առկայությամբ:
Վերարտադրողական իրավունքների պաշտպանության կենտրոնում այս որոշումը համարում են կանանց հաղթանակը:









































